«Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է բաց լինի բոլորի համար». Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է հղել Թուրքիային

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 6-րդ դարում կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, պետք է բաց լինի բոլորի համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշ այս վայրը պետք է բաց մնա բոլորի համար»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել երկրի նախագահի հրամանագրով:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Կարծիքներ