Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Միլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու անանուն պաշտոնյաների:

Ըստ հրապարակման՝ Մասկը և Իրավանին հանդիպել են երկուշաբթի օրը Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու վրա»:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ միլիարդատիրոջ և Իրանի մշտական ներկայացուցչի հանդիպումը գաղտնի վայրում տևել է ավելի քան մեկ ժամ, այն նախաձեռնել է Մասկը, իսկ Իրավանին ընտրել է վայրը։

New York Times-ի զրուցակիցները հանդիպումը որակել են որպես «դրական» ու «լավ նորություն»։

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը նախագահի նախկին թեկնածու և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում