Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը հայտարարել Է ՌԴ-ի հետ երկխոսությանը Եվրամիության պատրաստակամության մասին

Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը հայտարարել Է ՌԴ-ի հետ երկխոսությանը Եվրամիության պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ Է Ռուսաստանի հետ երկխոսությանը, եկել Է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա իր մոտ: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին:

«Մենք նաեւ խոսելու ենք Ռուսաստանի մասին՝ ամենից առաջ այն բանից հետո, երբ Մոսկվայում պատժամիջոցների ենթարկվեցին ԵՄ-ի ներկայացուցիչները եւ հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների ցուցակի» մասին: Այժմ կարեւոր Է, որ ԵՄ-ն չհեռանա իր ուղուց, հանդես գա մարդու իրավունքների օգտին, այդ թվում՝ Ռուսաստանում, եւ շարունակի այդ անել համախմբված: Մենք պատրաստ ենք երկխոսության, եւ եկել Է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա երկխոսության»,-ասել Է Մաասը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում