ՌԴ ՊՆ-ն պատմել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրագործությունների մասին

ՌԴ ՊՆ-ն պատմել է փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրագործությունների մասին

ՌԴ ՊՆ-ն շարունակում է պատմել ռուս զինվորականների սխրագործությունների մասին, որոնք կատարվել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ժամանակ։

Ինչպես գրում է tvzvezda.ru-ն, այս անգամ ռազմական գերատեսչությունը պատմել է Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի մասին, որը ստորաբաժանման հետ կարողացել է վերահսկողության տակ վերցնել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։

Անդրանիկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող բրիգադը հետ է մղել հակառակորդի գերակա ուժերը և ենթարկվել օդային և հրետանային հարվածների, սակայն թույլ չի տվել պաշտպանական գծի բեկում։ Հետ է մղվել ինը գրոհ, ոչնչացվել է հակառակորդի 23 միավոր զրահատեխնիկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում