Իտալիայի իրավապահները մաֆիայի դեմ գործողության ընթացքում 60-ից ավելի մարդու են ձերբակալել

Իտալիայի իրավապահները մաֆիայի դեմ գործողության ընթացքում 60-ից ավելի մարդու են ձերբակալել

Իտալիայի իրավապահ մարմինները հարավային Կալաբրիայի մարզի Կատանզարո քաղաքում 62 մարդու են ձերբակալել մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման դեմ գործողության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Italy 24 Press News պարբերականը։

Ձերբակալվածներին կասկածում են զենք կրելու և պահելու, շորթման, հափշտակությունների, թմրամիջոցների միջազգային  շրջանառության և այլ հանցագործությունների մեջ։

Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունը վաղուց իր գործունեությունը տարածել է երկրի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Եվրոպայի այլ պետություններում։ «Նդրանգետան» համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարման ուղիները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում