Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ

Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ

Պայթյուն է տեղի ունեցել Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ: Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը:

Ոստիկանության տվյալներով ջարդվել է շուրջ հինգ լուսամուտ: Միջադեպի հետեւաքով ոչ ոք չի տուժել: Այժմ միջադեպի վայրը շրջապատված է, իրավապահ մարմինները պարզում են, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել:

Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալներով՝ խոսքը վերաբերում է խողովակի պայթյունին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում