Ժնևում Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մասնակցությամբ հերթական քննարկումն է եղել
Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով Ժնևում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը: Վերջիններս մասնակցել են Սիրիայի Սահմանադրության քննարկումների 6-րդ փուլին, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ժողովը նախագահել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացնող Սելչուկ Ունալի գլխավորությամբ: ՌԴ-ի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ալի Ասգար Հաջըն։
Ժողովից դուրս Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչներն առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում նույնպես քննարկվել է Սիրիային առնչվող տարբեր հարցեր, այդ թվում՝ Իդլիբի հարցը:
Կարծիքներ