Գոհար Սիմոնյանը կգործուղվի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն
![Գոհար Սիմոնյանը կգործուղվի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն](https://freenews.am/uploads/images/image_750x_61fbca3e8de1f.jpg)
Գոհար Սիմոնյանը 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը կգործուղվի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Նման որոշում է կայացվել Կառավարության փետրվարի 3-ի նիստում:
Գոհար Սիմոնյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի և «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։
Կարծիքներ