CNN-ը տեղեկացել է ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Թրամփի՝ հանրության առջեւ առաջին անգամ ելույթի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Օրլանդոյում պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Պաշտոնաթողությունից հետո Թրամփի առաջին հրապարակային ելույթը տեղի կունենա փետրվարի 28-ին: Նա կխոսի Հանրապետական կուսակցության և պահպանողական շարժման ապագայի մասին:
Կարծիքներ