Facebook-ի, Google-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Կոնգրեսում

Facebook-ի, Google-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Կոնգրեսում

Facebook-ի, Google-ի եւ Twitter-ի ղեկավարները համացանցում ապատեղեկատվության տարածման վերաբերյալ ցուցմունքներ կտան Կոնգրեսի առեւտրի եւ էներգետիկայի հարցերով կոմիտեի լսումներում:

Մարտի 25-ին հեռավար լսումներում ներկայացվելու են Facebook-ի, Google-ի եւ Twitter-ի գլխավոր տնօրեններ Մարկ Ցուկերբերգի, Ջեք Դորսիի եւ Սունդար Պիչաիի ցուցմունքները:

«Լինի դա COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասին սուտը թե ընտրությունների կեղծման մասին հերքված պնդումները, այս առցանց հարթակները թույլ են տվել տարածել ապատեղեկատվություն՝ խորացնելով ազգային ճգնաժամերը բնակչության առողջության եւ անվտանգության համար իրական մռայլ հետեւանքների հետ»,- հայտարարել են կոմիտեի նախագահ Ֆրենկ Փալոնե կրտսերը, հաղորդակցությունների եւ տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի նախագահ Մայք Դոյլը եւ սպառողների պաշտպանության ու առեւտրի հարցերով ենթակոմիտեի նախագահ Յան Շակովսկին:

«Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները բավականին երկար չեն գիտակցել այն դերը, որը խաղացել են ակնհայտ կեղծ տեղեկություններ հրահրելու ու տարածելու գործում: Ոլորտի ինքնակարգավորումը չի հաջողվել: Մենք պետք է սկսենք խթանների փոփոխման աշխատանքը, որոնք համացանցային ընկերություններին դրդել են ապատեղեկատվություն թույլատրել եւ նույնիսկ առաջ մղել»,- հավելել են նրանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում