Ոնց միշտ փախել են, էլի փախան. ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են վարչապետի հետ առերեսվելուց. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրում է.
«Ոնց միշտ փախել են, էլի փախան ․․․
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են վարչապետի հետ առերեսվելուց։
2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչ օրս խորհրդարանական ընդդիմությունը ցանկացած առիթ օգտագործել և օգտագործում է պատերազմի պարտության մեջ վարչապետին, իշխանությանը մեղադրելու համար, սակայն ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստին, որտեղ վարչապետ Փաշինյանը հրապարակային ցուցմունք է տալու։
Սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվության վառ մարմնավորում։ Մեղադրում են վարչապետին պատերազմի պարտության մեջ, բայց հրաժարվում են մասնակցել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ վարչապետը հրապարակային ցուցմունք պետք է տա։
Մնում է ենթադրել, որ ընդդիմադիր պատգամավորները կամ ասելիք չունեն վարչապետին կամ խուսափում են նրա հետ առերեսվելուց՝ քանզի հօդս կցնդեն մինչ օրս նրանց հնչեցրած կեղծ մեղադրանքները։
Նման գործելակերպը խորթ չէ խորհրդարանական ընդդիմությանը, բազմաթիվ են դեպքերը, երբ վարչապետի ելույթների ժամանակ փախել են ԱԺ դահլիճից։
Ոնց միշտ փախել են, էլի փախան․․․»։
Կարծիքներ