Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում

Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավ – արեւմուտքի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:

Նահանգային ոստիկանության հրամնատարությունը հայտնվել Է դարանում: Վիրավորվել Է ոստիկանության պետը: 40 խաղաղ բնակիչ Է զոհվել, ավելի քան 150-ը տարբեր աստիճանի վերքեր ստացել Աֆղանստանի կառավարական զորքերի եւ թալիբների միջեւ ծավալված երեք օրվա կատաղի մարտերի ընթացքում Լաշքարգահի նկատմամբ վերահսկողության համար:

Օգոստոսի 3-ին թալիբներն այնտեղ զավթել են տարածաշրջանային պետական հեռուստառադիոկենտրոնի շենքը: Աֆղանական բանակի 215-րդ զորակազմի հրամնատար գեներալ Սամի Սադաթը քաղաքի բնակիչներին հորդորել Է «հեռանալ իրենց տներից, քանի որ բանակը թալիբներից քաղաքի մաքրման լայնընդգրկուն գործողություն Է պլանավրում»: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում