Մահացել է ABBA-ի լեգենդար թմբկահարը

Մահացել է ABBA-ի լեգենդար թմբկահարը

75 տարեկան հասակում մահացել է ABBA-ի լեգենդար թմբկահար Ռոջեր Փալմը: Նրա մասնակցությամբ են ձայնագրվել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Dancing Queen»-ը և «Mamma Mia»-ն:

Ռոջեր Փալմի ընտանիքը հայտնել է, որ մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության հետ կապված բարդություններն են եղել:

«Նա ջերմ ու համեստ մարդ էր, ով միշտ պաշտպանում էր իր ընկերներին և ընտանիքին: Մենք կարոտելու ենք նրան, և նրա մահը հսկայական դատարկություն է թողել»,- ասել են հարազատները:

Փալմը իր երաժշտական կարիերան սկսել է 17 տարեկանում և դարձել համաշխարհային երաժշտության պատմության մի մասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում