Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման մեղադրանքով հետախուզվողի
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
«Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի.,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ