Իրաքում քաղաքական ցույցերն ընդլայնվում են. դրանք տարածվել են Բաղդադում ու մի քանի այլ նահանգներում
Իրաքում քաղաքական ցույցերն ընդլայնում են աշխարհագրությունը՝ տարածվելով նոր նահանգներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերն արդեն ընդգրկել են յոթ նահանգներ, այդ թվում՝ Բաղդադը։
Շաբաթ օրը Իրաքի մայրաքաղաքում ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերը վերսկսվել են: Ցուցարարները շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ ներխուժել են խորհրդարանի շենք: Նրանք ներկայում գտնվում են խորհրդարանի շենքում և պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան:
Բաղդադում ցուցարարները փակել են մի քանի կամուրջներ, իսկ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ են սկսվել։
Կարծիքներ