Ուկրաինան միայնակ է հակահարված տալիս Ռուսաստանին․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով պատերազմի առաջին օրվա արդյունքներին, արձանագրել է, որ Ուկրաինան իրականում միայնակ է հակահարված տալիս հակառակորդին։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձում։
«Որքան էլ ես այսօր բանակցություններ եմ վարել այլ պետությունների ղեկավարների հետ, ես լսել եմ, որ մեզ աջակցում են։ Ես իսկապես շնորհակալ եմ յուրաքանչյուր պետության, որը կոնկրետ օգնում է Ուկրաինային։ Բայց կոնկրետ, ոչ թե խոսքերով։ Բայց կա ևս մեկ բան՝ մենք մենակ ենք մնում մեր պետության պաշտպանության գործում։ Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած, ես նրանց չեմ տեսնում: Ո՞վ է պատրաստ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիքներ տալ. անկեղծ ասած, բոլորը վախենում են։
Այսօր Մոսկվայից լսեցինք, որ պատրաստ են խոսել մեր պետության չեզոք կարգավիճակի մասին։ Մեր պետության բոլոր գործընկերներին ասում եմ՝ այս պահին որոշվում է մեր երկրի ճակատագիրը։ Ես նրանց հարցնում եմ՝ դուք մեզ հե՞տ եք։ Պատասխանում են, որ մեզ հետ են, բայց պատրաստ չեն մեզ իրենց հետ դաշինք տանել։ Այսօր ես ուղիղ հարցրեցի Եվրոպայի 27 առաջնորդներին՝ Ուկրաինան կմտնի՞ ՆԱՏՕ։ Ուղղակիորեն հարցրի. բոլորը վախենում են. չեն պատասխանում։ Իսկ մենք չենք վախենում։ Մենք ոչնչից չենք վախենում՝ պաշտպանելով մեր երկիրը»,- եզրափակել է նա։
Կարծիքներ