Շոլց. բանակցությունների ընթացքում Պուտինը երբեմն անցնում է գերմաներենի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների ժամանակ երբեմն ռուսերենից անցնում է գերմաներենի։ Այդ մասին Շոլցն ասել է Focus ամսագրին տված հարցազրույցում։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ՌԴ նախագահի հետ սեպտեմբերին իր հեռախոսազրույցը վերջինն էր։ «Այդ ժամանակվանից մենք իրար հետ չենք խոսել»,- ասել է նա։
Բանակցությունների ընթացքում, ըստ Շոլցի, նա բազմիցս հորդորել է Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և այդպիսով ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար։
Կարծիքներ