ԱՄՆ Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը
Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը և ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արել միանալ իրենց Արցախի ազատությանն աջակցելու հարցում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆաուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով․ «Էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին»։
Կարծիքներ