Իսլանդիայում աշխատանքային շաբաթը կլինի 4 օր
Իսլանդիան պաշտոնապես հաստատել է երկրում քառօրյա աշխատանքային շաբաթը՝ առանց աշխատավարձերի կրճատման։
Փորձարկումը, որին մասնակցել է 2500 աշխատող, ցույց է տվել, որ աշխատանքային ժամերի կրճատումը շաբաթական 35-36-ի հանգեցրել է տնտեսական կատարողականի բարելավմանը, արտադրողականության բարձրացմանը և աշխատողների բարեկեցության զգալի բարելավմանը, ներառյալ՝ սթրեսի նվազեցումը:
Դրանից հետո արհմիությունները համաձայնել են կրճատել աշխատանքային ժամերը տասնյակ հազարավոր աշխատակիցների համար: Արդյունքում՝ Իսլանդիայի տնտեսությունն աճել է 5%-ով, և երկիրն ունեցել է գործազրկության ամենացածր ցուցանիշներից մեկը Եվրոպայում։
Կարծիքներ