ՈւԵՖԱ-ն կարող է դադարեցնել համագործակցությունը «Գազպրոմի» հետ

ՈւԵՖԱ-ն կարող է դադարեցնել համագործակցությունը «Գազպրոմի» հետ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) խորհրդակցում է «Գազպրոմ» կորպորացիայի հետ հովանավորչական գործարքի դադարեցման հետ կապված իրավական հարցերի շուրջ, հայտնում է The Guardian-ը։ Անցյալ տարվա մայիսին «Գազպրոմը» երկարաձգեց պայմանագիրը ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը, որով ընկերությունը դարձավ Եվրոպայի երկու առաջնությունների հովանավոր, ինչպես նաև շարունակում է համագործակցությունը Չեմպիոնների լիգայի հետ։

Հրատարակության համաձայն՝ 2018-2021 թվականների համար «Գազպրոմի» հովանավորչական գործարքը ՈւԵՖԱ-ին տարեկան մոտ 40 միլիոն եվրո է բերել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում