Հնդկաստանում Գանգա գետից դուրս են բերել 96 մարդու մարմին

Հնդկաստանում Գանգա գետից դուրս են բերել 96 մարդու մարմին

 

 Հնդկաստանի Ութար-Փրադեշի եւ Բիհարի նահանգների իշխանությունները մայիսի 12-ին հաղորդել են, որ Գանգա գետից դուրս են հանել 96 մարդու մարմին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հնդկական Բիհարի նահանգի բնակիչները հայտնել են գետում շուրջ 100 մարդու մնացորդներ հայտնաբերելու մասին, ենթադրվում Է՝ դրանք կարող են լինել կորոնավիրուսից մահացածների մարմիններ:

Ինչպես կարծում են տեղի բնակիչները, մարմինները Գանգա նետելու պատճառը դիակիզման բարձր գինն Է կամ հուղարկավորման խարույկների ինքնուրույն կազմակերպումը՝ ամբողջ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին: Մայիսի 12-ին երկրի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել մահացածների մարմիների նետումը Գանգա գետ:

Նախօրյակին Բիհարի իշխանությունները հաղորդել Էին, որ դուրս են բերել 71 մարդու մարմին, նահանգի ոստիկանությունը սկսել Է միջադեպի հետաքննությունը: Իրենց հերթին իշխանությունները հաղորդել են, որ գետից հանել են 25 մարմին:

«Ներկայում մենք Գանգայից դուրս ենք բերել 71 մարմին: Մենք անցկացրել ենք բոլոր մարմինների բացահայտում, ինչպես նաեւ ԴՆԹ-ի նմուշներ ենք վերցրել եւ Covid-ի թեստեր անցկացրել»,-տեղական հեռուստաալիքներին հայտնել Է Բիհարի ոստիկանության սուպերինտենդանտ Նիրաջ Կումարը: Նա նշել Է, որ մարմիններն օգտահանվել են Հնդկաստանի կառավարության կանոններին համապատասխան:

Իր հերթին Ութար Փրադեշի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Փրաշանթ Կումարը The Indian Express հրատարակությանը հայտնել Է, որ այդ միջադեպի հարցում նահանգի
իշխանություններին մեղադրելը ճիշտ չԷ:

«Մարմինները հայտնաբերվել են Բիհարում, եւ Բիհարի կառավարությունը պարտավոր Է հետաքննել միջադեպը եւ հետագա միջոցներ ձեռնարկել: Ճիշտ չԷ մեղադրել Ութար Փրադեշին»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում