Մեկնարկել է Ալիևի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք՝ Կոբախիձեն Բրյուսել կատարած այցից հետո այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։
Կոբախիձեն նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:
Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։
Կարծիքներ