ՄԱԿ-ի փորձագետները Փհենյանին մեղադրել են կրիպտոարժույթի բորսայից 281 միլիոն դոլարի ակտիվների գողացման մեջ

ՄԱԿ-ի փորձագետները Փհենյանին մեղադրել են կրիպտոարժույթի բորսայից 281 միլիոն դոլարի ակտիվների գողացման մեջ

Անցյալ տարվա սեպտեմբերին կրիպտոարժույթի բորսայից 281 միլիոն դոլարի ակտիվների գողության վերաբերյալ ՄԱԿ-ի նախաքննությունը ցույց է տալիս, որ այն կապված է Հյուսիսային Կորեայի հետ, փոխանցում է Reuters-ը:

Պատժամիջոցների անկախ դիտորդների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված գաղտնի զեկույցում ասվում է, որ հաքերային հարձակման հետ կապված բլոկչեյնի գործարքները նույնպես կապված են նախորդ հոկտեմբերին երկրորդ հաքերային հարձակման հետ, երբ 23 միլիոն դոլար էր գողացվել:

«Նախնական վերլուծությունը, որը հիմնված է հարձակման վեկտորների եւ դրան հաջորդած փողերի լվացման ջանքերի վրա, վկայում են ԿԺԴՀ-ի հետ կապի մասին»,- գրել են դիտորդները: Նրանք մեղադրում են Փհենյանին միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրերին աջակցելու համար գողացված միջոցների օգտագործման մեջ` շրջանցելով պատժամիջոցները:

Չնայած զեկույցում հարձակման զոհի մասին չի հիշատակվում, KuCoin թվային արտարժույթի բորսան 281 միլիոն դոլարի բիթքոինների եւ տարբեր այլ տոկենների գողության մասին հաղորդվել էր սեպտեմբերի 25-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում