Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրադրությունն Անդրկովկասում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կանցկացնի թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև իրադրությունն Անդրկովկասում։
Կարծիքներ