Հունիսի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց
Ազգային ժողովի խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունիսի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 22 հարց:
Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի` բարեկամական խմբերի կազմերին վերաբերող որոշման մեջ:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում Անուշ Բեղլոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:
Իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կփոխարինի Անուշ Բեղլոյանին:
Կարծիքներ