Կիևն առաջարկում է պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը. Մեդինսկի
Կիևը բանակցությունների ժամանակ առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը՝ սեփական բանակով՝ ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի պահպանումն ու զարգացումը, Ուկրաինայի ապառազմականացումը քննարկվում են ուկրաինական բանակի չափերի հետ կապված հարցերի մի ամբողջ շրջանակում»,- ասել է նա։
Մեդինսկին մանրամասնել է, որ քննարկումներն ընթանում են երկու երկրի պաշտպանության նախարարությունների ղեկավարության մակարդակով։
Բացի դրանից՝ ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանցքային են մնում հարցերը Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի, ռուսալեզու բնակչության իրավունքների և ապազգայնացման վերաբերյալ։ Միաժամանակ նա հերքել է բանակցությունների օրակարգից վերջին կետը հանելու մասին Կիևի հայտարարությունները։
Կարծիքներ