Տորնադոն հարվածել է Տեխասին

Տորնադոն հարվածել է Տեխասին

 Երկուշաբթի ԱՄՆ Տեխաս նահանգում պտտահողմի հետևանքով զգալի վնաս է հասցվել մի շարք շենքերի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC հեռուստաընկերությանը։

Նրա խոսքով՝ տորնադոյի պատճառով ավերվել են Ջեքսբորո քաղաքում կենդանիների ապաստարանն ու դպրոցը։ Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։

ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ այս պահին Տեխաս և Օկլահոմա նահանգներում տորնադոյի սպառնալիքը պահպանվում է։ NBC-ի տվյալներով՝ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը եղանակային պայմանների պատճառով վտանգի տակ կլինի մոտ 10 միլիոն մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում