Հրդեհ անասնագոմում. անկել են խոշոր եղջերավորներ ու հավեր, այրվել՝ հացատան կահույքն ու անասնակերը

Հրդեհ անասնագոմում. անկել են խոշոր եղջերավորներ ու հավեր, այրվել՝ հացատան կահույքն ու անասնակերը

Հունվարի 15-ին, ժամը 18:42-ի սահմաններում Մարտունի քաղաքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ ԱԻՆ-ի, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 21:02-ին:

Այրվել են տանը հարակից անասնագոմի և կից հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), հացատան կահույքը, 3 հակ անասնակեր, անկել են երկու խոշոր եղջերավոր կենդանի և 30 հավ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում