Թեհրանում իրանցի սպա է սպանվել

Թեհրանում իրանցի սպա է սպանվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպան սպանվել է կիրակի օրը արևելյան Թեհրանի փողոցներից մեկում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով կորպուսի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայի մասին է, ով այդ պահին մեքենայով շրջում էր քաղաքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Գործակալության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մոջահեդին-է Էսլամ փողոցի մոտ գտնվող ծառուղիներից մեկում։ Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում