ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը ԱԺ 65 պատգամավորների կողմից առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու։  

«Երևի պատեհ չի առաջադրվելու առթիվ շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել։ Հույս ունեմ, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք ԲՏԱ պաշտոնում Ձեր դերակատարումը և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում