Հայտնի են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքները

Հայտնի են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքները

 Հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1 513 դիմորդ:

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99:

«Աշխարհագրություն»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Ընդհանուր առմամբ 2020 թվականի համեմատ դիմորդների թիվը պակասել է: Նախորդ տարի «Աշխարհագրություն» առարկայից քննություն է հանձնել 282 հոգի: «Համաշխարհային պատմություն»-ից մասնակցել է հայտարարագրված 31 հոգուց 29-ը: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը նույնպես 7 է: 2019-ին «Համաշխարհային պատմություն» առարկայից քննություն է հանձնել 40 հոգի»,- նշում են ԳԹԿ-ից:

Կենտրոնից նաև հայտնում են, որ «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1 361 հայտարարագրվածից 1 297-ը: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: 2020 թվականի համեմատ դիմորդների թիվն ավելացել է 219-ով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում