Իրանը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն կսկսի

Իրանը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն կսկսի

Իրանը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն կսկսի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին:

Նրա խոսքով՝ արտադրությունը կսկսվի Ռուսաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան: «Իրանը կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը: Այդ նախագիծը կիրականացվի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ավելի վաղ ձեռքբերված համաձայնություններին համապատասխան: Իրանը որոշել է պատվաստումների արշավի համար տարբեր պատվաստանյութեր օգտագործել՝ ռուսական, հնդկական եւ չինական, ինչպես նաեւ սեփական արտադրության: Իրանի կառավարությունը որեւէ մեկին նախապատվություն չի տալիս, կարեւորը, որպեսզի պատվաստանյութային արշավը փրկի իրանցիներին կյանքերը»,-ասել է նա:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում