Տոկիո-2020. Արման Դարչինյանը նոկաուտով պարտություն կրեց

Տոկիո-2020. Արման Դարչինյանը նոկաուտով պարտություն կրեց

Օգոստոսի 1-ին Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մենամարտեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ և առաջին ռաունդում պարտվեց նոկաուտով:

Տոկիո-2020-ում Արման Դարչինյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն՝ 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզին: 

Հաղթանակի դեպքում Դարչինյանը բրոնզե մեդալ կապահովեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում