ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները կապված ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և սարատեղի բնակավայրի, Սոթք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումներ հետ: Այցի սկզբում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց քաղաքում տեղի ունեցող կարևոր աշխատանքները, ինչպես նաև նրա հետ միասին տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների հետ: Այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին»։
Կարծիքներ