Խուսափել սադրանքներից, նվազեցնել լարվածությունը. Սալիվանն ամփոփել է Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումը

Խուսափել սադրանքներից, նվազեցնել լարվածությունը. Սալիվանն ամփոփել է Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումը

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ ընդունել էր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:

Հանդիպումը նա ամփոփել է «Թվիթեր»-ի իր էջում արված գրառմամբ՝ նշելով. 

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում