ԱՄԷ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող վիճակը լրջորեն կազդի վառելիքի գների վրա
Ուկրաինայում տիրող իրավիճակը լուրջ հետևանքներ կունենա առաջիկա ամիսներին էներգիայի և վառելիքի համաշխարհային գների վրա։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնի հեռախոսազրույցի թեմաների մասին։
ԱՄԷ-ն բաց կապեր է պահպանում Ուկրաինայի իրավիճակի բոլոր կողմերի հետ և պատրաստ է նպաստել դիվանագիտական լուծման որոնմանը, ասել է Նուսեյբան։
Կարծիքներ