Հայաստանում նախորդ տարի ավանդների փոխհատուցում է ստացել ավելի քան 5900 քաղաքացի
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու հանդիսացող 5922 քաղաքացի 2021-ին Հայաստանում ստացել է փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«2021-ի ընթացքում շուրջ 5922 քաղաքացի ստացել է գումար՝ մոտ 1.2 մլրդ դրամի չափով»,-ասաց փոխնախարարը:
Ստեփանյանը նշեց, որ ավանդների փոխհատուցման խնդրով նամակներ շատ են ստանում, փորձում են հնարավորինս արագ արձագանքել:
Այս տարի կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում է տրամադրվում մինչև 1939 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Կարծիքներ