Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նշենք, որ Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։
Խորհրդարանում 33 պատգամավորներից 16-ը Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք քվեարկել էին Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու օգտին։ Արթուր Հարությունյանը ղեկավարում էր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։
Կարծիքներ