ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն
Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը 5-րդ անգամ անընդմեջ և ռեկորդային՝ 17-րդ անգամ դարձավ Օլիմպիական Խաղերի չեմպիոն։
Գրում է Armsport.am-ը։
Փարիզի Օլիմպիական Խաղերի եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի թիմին 98։87 հաշվով։
Ամերիկյան թիմի կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը 24 միավորով Ստեֆ Կարին էր, ով ինչպես կիսաեզրափակիչում, եզրափակիչում ևս փայլեց իր խաղով։
Նախորդ՝ ՕԽ 2020-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաքականները ևս հանդիպել էին եզրափակիչում։
Կարծիքներ