Ֆրանսիայի վոլեյբոլի հավաքականը՝ օլիմպիական չեմպիոն
Ֆրանսիայի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում։
Գրում է Armsport.am-ը։
Սա ֆրանսիացիների համար երկրորդ անընդմեջ հաղթանակն է այս մրցաշարում։
2020 թվականի Օլիմպիական խաղերում Տոկիոյում (Ճապոնիա), նրանք նույնպես դարձան մրցաշարի լավագույն թիմը։
Եզրափակիչ խաղում ֆրանսիացի վոլեյբոլիստները 3-0 (25:19, 25:20, 25:23) հաշվով հաղթել են Լեհաստանի հավաքականին:
Կարծիքներ