Էրդողանը Բայդենին մեղադրել է Գյուլենին թաքցնելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել են աշխատանքից:
ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։
«Հիմա ո՞վ է նրանց պաշտպանում.առաջին հերթին՝ Հունաստանը, նրանք վազում են և հայտնվում Հունաստանում, վազում են և հայտնվում Եվրոպայում: Նրանք միշտ վազել են այնտեղ, ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Իսկ ԱՄՆ-ն թաքցնում է այս մարդուն. ո՞վ է թաքցնում նրան. Բայդենը թաքցնում է նրան։ Նրանք հսկայական առանձնատուն են տվել Փենսիլվանիայում, որտեղ ապրում է այս մարդը», - ասել է Էրդողանը լրագրողներին:
Կարծիքներ