Երկրի սահմաններն են վտանգնված, իսկ անգործ մնացած մի քանիսը որոշել են փակել Երևանի փողոցները
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմաններին իրավիճակը մեղմ ասած անկայուն է, մեկ անգամ չէ, որ գրանցվել են սահմանային միջադեպեր։ Իսկ օրեր առաջ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվեցին բավականին լայնամասշտաբ գործողություններ՝ ադրբեջանական կողմն անգամ մի քանի զրահատեխնիկա գործի դրեց, որոնցից մի քանիսը հետագայում խոցվեցին հայկական Զինված ուժերի կողմից։
Դժվար է ասել, թե ինչ կլինի մինչ դեկտեմբերի 15-ի Փաշինյան-Ալիև հանդիպումը, բացառված չէ, որ Ադրբեջանը նորից դիմի սադրանքների։ Սակայն այս ֆոնին ուշագրավ է իրենց «փրկիչ» հայտարարած մի քանի պահվածքը մայրաքաղաք Երևանում։ Առավոտվանից մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Ուշագրավ է, որ սահմանային այս լարված իրավիճակում փողոց փակողների շարքերում են նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու նախկին լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Անգործ մնացած այս անձինք Հայաստանի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում որոշել են իրենց ազատ ժամանակ լրացնել փողոց փակելով ու ներքաղաքկան պրոցեսներ հրահրելով խնդիրներ ստեղծել երկրի համար։
ArmeniaNews
Կարծիքներ