Սերգեյ Լավրովն ու Սուրբ Աթոռի քարտուղարը քննարկել են ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պ.Ռ. Գալագերի հետ բանակցությւոնների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին:
Լավրովի խոսքով՝ քննարկվել է իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ, գրում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։
Կարծիքներ