ԱԱ 2022. Արգենտինայի հավաքականը 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգենտինացիների պաշտպան Նաուել Մոլինան՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
73-րդ րոպեին Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Խաղի արտին Վուտ Վեգհորստը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+11-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։ Այդ գոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին և հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։
Կարծիքներ