Արսեն Թորոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և երկու առաջարկ ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին`առաջարկելով վերանայել Երևանի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան։
Այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Ըստ Թորոսյանի, ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն բետոնապատնեշների վրա կարելի է տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ:
Պատգամավորը նաև առաջարկել է Երևանի փողոցների գծանշումներն իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով:
Թորոսյանը կարծում է, որ այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների: Սա թույլ կտա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:
Գրառմանը պատգամավորը նաև մի քանի լուսանկար է կցել և քաղաքապետին ուղղված ամբողջական նամակը։
Կարծիքներ