Alibaba-ն ներկայացրել է առաջին էլեկտրամոբիլը
Միլիարդատեր Ջեկ Մայի չինական ՏՏ հսկա Alibaba-ն, SAIC Motor պետական ավտոարտադրողի եւ Շանհայի տարածաշրջանային կառավարության բարձր տեխնոլոգիաների ներդրումային ֆոնդի հետ համատեղ, ներկայացրել է առաջին էլեկտրամոբիլը: Nikkei գործակալության տվյալներով՝ համատեղ ձեռնարկության ստեղծած ավտոմեքենան կվաճառվի IM (Intelligence in Motion) ապրանքանիշի ներքո, հայտնում է Forbes-ը:
Ներկայացուցչական չորսդռնանի սեդանը կունենա մարտկոցի անլար լիցքավորման հնարավորություն, որը մատակարարում է չինական Contemporary Amperex Technology ընկերությունը, հաղորդում է Nikkei-ն: Սա Չինաստանում մարտկոցների խոշորագույն արտադրողներից մեկն է, որը նաեւ մարտկոցներ է մատակարարում Tesla ավտոմեքենաների համար: Alibaba-ի եւ SAIC Motor-ի էլեկտրական մեքենայի պրոցեսորները կմատակարարվի ամերիկյան Nvidia-ի կողմից:
Գնորդները կկարողանան ընտրել սեդանի մոդել`93 կամ 115 կՎտ / ժամ մարտկոցներով: Մեկ ժամվա ընթացքում մարտկոցը կլիցքավորվի 10,5 կՎտ / ժ-ով, ինչը կբավականացնի մոտ 70-80 կմճանապարհի համար: Էլեկտրական մեքենան միայն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչեւ 1000 կմ ճանապարհ:
Մեքենայի սարքերի վահանակը լայն դիսփլեյ է`39 դյույմ անկյունագծով: Նախատեսված է նաեւ ավտոպիլոտ՝ Nvidia Xavier պրոցեսորային մոդուլը մշակում է 15 տեսախցիկների, 12 ուլտրաձայնային եւ հինգ միլիմետրանոց ռադարների տեղեկատվությունը:
Էլեկտրական մեքենայի առաջին պատվերները կսկսեն ընդունել ապրիլին, իսկ վաճառքը կսկսվի 2021-ի վերջին: Առաջին սեփականատերերը մեքենան կստանան հաջորդ տարի: Ընկերությունները ներկայացրել են նաեւ էլեկտրական քրոսովեր, բայց միայն լրիվ չափի մակետի տեսքով, առանց թափքի: Դրա մասին դեռ տեխնիկական մանրամասներ չկան, իսկ շուկայում այն կհայտնվի 2022 թվականից ոչ շուտ։
Կարծիքներ