Բլինկենը Փաշինյանին խոստացել է, որ պնդելու է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 13-ի գիշերը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում ՝ Հայաստանում գնդակոծությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Պետքարտուղարն ընդգծել է զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը և վարչապետ Փաշինյանին խոստացել է, որ Միացյալ Նահանգները պնդելու է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձգտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը։
Կարծիքներ