Հիմնանորոգվել է ավելի քան 50 տարի առաջ կառուցված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը»

Հիմնանորոգվել է ավելի քան 50 տարի առաջ կառուցված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը»

2022 թվականին համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 1970-ական թվականներին շահագործման հանձնված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ՝

Հիմնանորոգվել է մարզադպրոցի մեծ մարզադահլիճը ,
Վերանորոգվել է 13 հանդերձարան,  10 սանհանգույց, 30 ցնցուղարան,
Մարզադպրոցի տարածքում կառուցվել է թենիսի 2 կորտ:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանինն՝ կատարված աշխատանքի համար»,-եզրափակել  էՍարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում