Լեհաստանի վարչապետը մեկնել է Ուկրաինա
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այցով մեկնել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի ղեկավարության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Վարչապետ Դոնալդ Տուսկը սկսում է այցը Կիև, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ», - ասվում է X սոցիալական հարթակում գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Տուսկը տեղի լրատվամիջոցներին հարցազրույցում հայտնել էր, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ տնտեսական փոխգործակցության հարցերը։
Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանն ընդունել է ուկրաինացի ավելի քան 1 միլիոն փախստականի և Կիևի առանցքային գործընկերն է հանդիսանում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում։ Սակայն երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել էին այն պատճառով, որ լեհ փոխադրողներն արգելափակում էին ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ դա վնասում է տեղացի ֆերմերներին։
Կարծիքներ