Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցները հայտարարությամբ են հանդես եկել

Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցները հայտարարությամբ են հանդես եկել

Կատարում Սիրիայի հարցով անցկացվող բանակցությունների մասնակիցները վերահաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետությունն անիշխանությունից ու ահաբեկիչներից պաշտպանելու և փախստականների վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը։

Նրանք պայմանավորվել են ավելացնել սիրիացիներին հատկացվող հումանիտար օգնությունը և երաշխավորել բոլոր տուժած շրջաններ դրա մատակարարումը։

Մատնանշվել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ 2254 բանաձևի հիման վրա քաղաքական գործընթաց սկսելու համար։

Բանակցությունների մասնակիցներն աջակցություն են հայտնել քաղաքական որոշման հասնելու ուղղությամբ ՄԱԿ ջանքերին, պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը՝ հանուն Սիրիայում քաղաքական կարգավորմանն արդյունավետ մասնակցության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում